Հնդկաստանից զենքի ձեռքբերման մասին հրապարակային չխոսենք. վնասում է ՀՀ պետական շահերին․ Ալեքսանյան
Զենքի գնումների և մնացած այլ հարցերի մասին մենք ժամանակին թե՛ մատակարարումների, թե՛ ճանապարհի հետ կապված շատ թափանցիկ ենք եղել, և այդ թափանցիկությունը վնասել է ՀՀ պետական շահերին։ Այդ թեմաներով փորձում ենք առհասարակ շատ չխոսել ու շատ չծավալվել։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՌԴ-ն խոչընդոտում է, որ մենք Հնդկաստանից զենք ձեռք բերենք։
«Թույլ տվեք, առհասարակ, Հնդկաստանի հետ զենքի գնումների և մնացածի մասով հանրային որևէ քննարկում չծավալել»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում