Հայտնի են Քաթար-2022-ի փլեյ-օֆֆի առաջին զույգերը

Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի առաջին խաղերից հետո հայտնի են դարձել փլեյ-օֆֆի երկու զույգերը:
1/8 եզրափակիչ փուլի անդրանիկ խաղում Նիդեռլանդների հավաքականը կհանդիպի ԱՄՆ-ի ընտրանու հետ:
Փլեյ-օֆֆի հաջորդ զույգը կազմել են Անգլիայի և Սենեգալի հավաքականները:
1/8 եզրափակիչ փուլի խաղերը կկայանան դեկտեմբերի 3-6-ը։