Ի՞նչ կկատարվի օրագնիզմում, եթե հրաժարվեք օրական մեկ թեյի գդալ աղից

Ի՞նչ կկատարվի օրագնիզմում, եթե հրաժարվեք օրական մեկ թեյի գդալ աղից

Օրական ընդամենը մեկ թեյի գդալ աղի օգտագործումը ազդում է մարդու արյան ճնշման վրա, պարզել են Վանդերբիլտի համալսարանի, Northwestern Medicine ոչ առևտրային առողջապահական ընկերության և Ալաբամայի համալսարանի ամերիկացի գիտնականները: Նրանք ներկայացրել են սննդակարգում այս մթերքի քանակի կրճատման հետևանքները մի ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Ամերիկյան բժշկական ասոցիացիայի բժշկական հրատարակությունում:

Հետազոտությունն անցկացվել է երեք շաբաթ 50-ից 75 տարեկան 213 մարդկանց շրջանում։ Առաջին շաբաթվա ընթացքում մասնակիցները պահպանել են իրենց սովորական սննդակարգը, երկրորդում՝ շատ աղ են օգտագործել, իսկ երրորդում՝ դրա քանակությունը նվազեցրել՝ համեմատած կամավորների սովորական սննդակարգի հետ։

Ըստ հետազոտության գիտական ​​ղեկավար Նորինա Ալենի, պարզվել է, որ ցածր աղի դիետան նվազեցնում է արյան ճնշումը կամավորների 70-75 տոկոսի մոտ՝ անկախ նրանից, թե արդյոք նրանք արյան ճնշման դեղամիջոցներ ընդունում են, թե սչ: Արյան ճնշումն ավելի է իջել աղի ցածր պարունակությամբ դիետայից ևս մեկ շաբաթ անց:

«Մինչ այս մենք չգիտեինք, թե արդյոք արդեն դեղորայք ընդունող մարդիկ կարող են նվազեցնել իրենց արյան ճնշումը՝ նվազեցնելով աղի օգտագործումը: Սա ընդգծում է արյան ճնշումը վերահսկելու համար աղի ընդունման նվազեցման կարևորությունը»,- բացատրել է Ալենը հետազոտության կարևորությունը: