Յուղազերծված կաթը կօգնի՞ խուսափել սրտի կաթվածից

Ռուս բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը բացահայտել է յուղազերծված կաթի օգտագործման մասին ճշմարտությունը. Շատերը կարծում են, որ այն կարող է պաշտպանել մարդուն սրտի կաթվածից։
«Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդաշարի եթերում ընդհանուր բժիշկը ցրել է սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար յուղազերծված կաթի օգուտների մասին առասպելը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ յուղազերծված կաթն ավելի առողջարար չէ, քան լի յուղայնությամբ: Ենթադրվում էր, որ ըմպելիքի մեջ պարունակվող մոնոհագեցած ճարպերը վնասակար են առողջության համար: Ցածր յուղայնությամբ արտադրանքը նույնպես չի ազդում արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա: