Կինը կեսգիշերին արթնացել է իր տանը և անկողնու մոտ հայտնաբերել անծանոթի․ մանրամասներ

Ամերիկացի մի կին գիշերն իր տանը անծանոթի է հայտնաբերել։
Պորտլենդից 50-ամյա Էնն Քլայնը հանկարծակի արթնացել է կիրակի առավոտյան ժամը 5-ի սահմաններում: Երբ նա բացել է իր աչքերը, տեսել է իր վրա հենված մի տղամարդու, այս մասին գրել էն ամերիկյան լրատվամիջոցները։
Նա հագին եղել են տրիկոտաժե կապույտ գլխարկ, բաց սվիտեր ու մուգ ջինս։ «Ի՞նչ ես անում այստեղ։ Հեռացի՛ր», - ասել է կինը։ «Ոչ, ես այստեղ եմ ապրում, բրո: Դուք ինձ համար սենյակ ես պատրաստել, չե՞ս հիշում»: - պատասխանել է տղամարդը:
Քլայնը վերցրել է հեռախոսն ու հավաքել 911 հեռախոսահամարը: Անծանոթը հարցրել է, թե ինչու է ոստիկանություն կանչում, իսկ հետո, լսելով ծառայության ազդանշանները, սկսել է իր սվիտերով սրբել դռան բռնակների մատնահետքերը: Դրանից հետո նա հեռացել է այլ դռնով։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները տունն ու հարակից տարածքը զննելուց հետո հանցագործին հայտնաբերել են հարեւան բակերից մեկում թաքնված։ Պարզվել է, որ բնակարան ներխուժածը 39-ամյա Բրենդոն Բրեդլի Բելն է։ Ինչպես պարզվել է, Բելը նախկինում դատվածություն է ունեցել 2015 և 2016 թվականներին տներ ապօրինի մուտք գործելու և սեռական ոտնձգության փորձի համար:
Նախկին իրավախախտումների ժամանակ նա նաև գիշերները ներխուժել է կանանց տներ, հետևել նրանց քնած վիճակում, նաև շոշափել է նրան ու զբաղվել է էքսբիբիցիոնիզմով: Նա 6 տարի է անցկացրել է բանտում։ Այժմ Բելին սպառնում է երկրորդ ժամկետը: