Իտալացի դարպասապահը գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը սեփական տուգանային հրապարակից

Իտալացի դարպասապահը գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը սեփական տուգանային հրապարակից

Իտալական C Սերիայի 36-րդ տուրի «Մոդենա»-«Իմոլեսե» հանդիպումն ավարտվել է դարպասապահի անհավանական գոլով։

Արդեն ավելացված ժամանակում «Մոդենայի» դարպասապահ Ռիկարդո Գանյոն որոշել է հուժկու հարվածով թիմին ուղարկել վերջին գրոհի: Բայց հարվածն այնքան ուժեղ է ստացվել, որ գնդակն անցել է ամբողջ խաղադաշտով և հայտնվել մրցակցի դարպասում։ Արդյունքում դաշտի տերերը հաղթել են 2-1 հաշվով։