Ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. կան զոհեր, այդ թվում երկու երեխա

Ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. կան զոհեր, այդ թվում երկու երեխա

Օգոստոսի 11-ի, երեկոյան Երուսաղեմի Շամգար փողոցում 402 համարի ավտոբուսը դուրս է եկել մայթ ու բախվել առևտրի կենտրոնի պատին։ MDA-ն հայտնել է, որ մահացել է 30-ամյա կին և 3 և 7 տարեկան երեխաներ։ Բոլոր տուժածները մի ընտանիքի անդամներ են։ Հաղորդվում է, որ վիրավորվել է ևս վեց մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է։ Ավտոբուսում գտնվող ականատեսների խոսքով՝ վթարից քիչ առաջ վարորդն ասել է, որ արգելակները խափանվել են։