Թերացումներ կան, օգուտներ չենք տեսել վերջին շրջաններում․ Հովհաննիսյանը՝ ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի մասին
Թերությունների մասին, ոչ մեկ անգամ է, որ խոսել ենք՝ և՛ ԼՂ-ի տարածքում ռուս խաղապահների կողմից իրականացվող առաքելությունում առկա թերություններից, և՛ ՀԱՊԿ-ի հետ ունեցած պայմանագրերից բխող պարտավորությունների մասին, որոնք չեն կատարվել, և՛ հայ-ռուսական երկկողմ պայմանագրերից բխող պայմանավորվածությունների մասին, որոնք նույնպես չեն կատարվել։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Թերացումներ կան, օգուտներ չենք տեսել վերջին շրջաններում: Մենք ուզում ենք հասկացված լինել ՀԱՊԿ գործընկերների համար և հակառակը»,- ասաց Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում