Բժիշկը զգուշացրել է երիկամներում քարեր առաջացնող սովորության մասին

Անբավարար քանակությամբ հեղուկ խմելու սովորությունն ուղղակիորեն ազդում է երիկամների առողջության վրա։ Ռուսական Առաջին ալիքի «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում ասել է սրտաբան Գերման Գանդելմանը։
Նրա խոսքով՝ այս կենսակերպը զգալիորեն մեծացնում է քարերի առաջացման վտանգը։
Եթե ցանկանում եք, որ ձեր երիկամները նորմալ գործեն, և ոչ միայն քարերի ձևավորման առումով, այլև որպեսզի դրանք հեռացնեն թափոնները, ամռանը դրանք պետք է հեղուկով ապահովվեն, խորհուրդ է տվել Գանդելմանը։
Վիրաբույժը նշել է, որ ամռանը մեծանում է երիկամային անբավարարության վատթարացման հավանականությունը։ Դա բացատրվում է նրանով, որ շոգ եղանակին մարդը քրտնում է, իսկ շրջանառվող արյան ծավալը նվազում է։ «Դրա հետևանքով երիկամները բավարար արյուն չունեն, և նրանք չեն կարողանում հաղթահարել մարմնից տոքսինները»,- նշել է Գանդելմանը։