Հայտնի է, թե «Եվրատեսիլի» կիսաեզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Հայաստանի ներկայացուցիչը

«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում, որը նախատեսված է մայիսի 10-ին։
Մրցույթի կայքը հայտնում է, որ այս տարի մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը ելույթ կունենա վերջինը՝ 17-րդ համարի ներքո։