Երդվում եմ մինչև վերջին շունչս կանգնել բոլորիդ կողքին․ էստոնահայ զինվորական

Կառավարության դիմաց Արցախյան պատերազմի ազատամարտիկները իրականացնում էին բողոքի ակցիա՝ պահանջելով բացել Բերձորի ճանապարհը զենքի ուժով։ Ակցիային ներկա էր նաև ազգությամբ Էստոնացի, Արցախյան պատերազմի մասնակից Ֆելիքս Վիկինգը։

Նա ասում է՝ ես երդում էի կերել՝ փողով պոստ չեմ բարձրանա, բայց պատերազմի դեպքում պատրաստ եմ ժողովրդիս հետ կանգնելու։

Իր խոսքով՝ ինքը առաջին Արցախյան պատերազմից մինչև այսօր այստեղ է։

«Հիմա ժամանակն է, ես չեմ ափսոսա իմ ամենաթանկ բանը, որ ունեմ իմ աշխարհում՝  իմ ընտանիքը, իմ Էստոնիան, իմ Հայաստանը, իմ հայ զինվորը։ Ես երդում եմ կերել մինչև վերջին շունչը կանգնել հայ զինվորի կողքին։ Ով ինձ կանչեց ճակատ, չնայելով տարիքիս, ես նրա հետ գնալու եմ»,- հավելեց նա։

Մանրամասները՝  տեսանյութում։