Ձմերուկ և սեխ՝ ո՞րն է ավելի օգտակար

Սեխն ավելի կալորիական է, քան ձմերուկը, սակայն դրանում ավելի շատ բջջանյութ կա, որն անհրաժեշտ է աղիների կայուն աշխատանքի ու խոլեստերինի մակարդակը նորմայում պահպանելու համար. այդ մասին հայտնել է սննդաբանը:
Բացի այդ, մասնագետը նշել է, որ սեխն ավելի շատ վիտամին C է պարունակում ու ընդամենը 200 գրամը բավարար է ասկորբինաթթվի օրական պահանջը բավարարելու համար: Վիտամին C-ն օգնում է կլանել երկաթը, լավ ազդեցություն է ունենում մաշկի վրա ու ամրացնում է իմունիտետը:
Կորաբլևան նշել է, որ ձմերուկն էլ իր առավելություններն ունի, օրինակ, լիկոպին հակաօքսիդանտի առկայությունը, որը նվազեցնում է սրտի ու աթերոսկլերոզիկ հիվանդությունների զարգացման ռիսկը, այն նաև նվազեցնում է անհանգստությունն ու դեպրեսիան:
Սննդի հարցերով փորձագետը կարծում է, որ չի կարելի ասել, թե որն է ավելի օգտակար՝ ձմերուկը, թե սեխը, քանի որ երկուսն էլ մեծ քանակությամբ միկրոտարրեր ու վիտամիններ են պարունակում: Նրա կարծիքով՝ ամենակարևորը դրանք չափավոր ուտելն է: