Արցախի առողջապահության նախարարը քննարկել է բժշկական պարագաների ապահովածության հարցը

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը այցելել է ԱՀ ԱՆ «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ։
Այդ մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունից։
Գործադիր տնօրեն Լիլիթ Նազարյանի ուղեկցությամբ նախարարը շրջել և ծանոթացել է կայանի շենքային պայմաններին, հանդիպել բուժանձնակազմի հետ։
Քննարկվել են դեղորայքային և բժշկական պարագաների ապահովածության, շտապ օգնության մեքենաների հագեցվածության, կանչերի հաճախականության, մատուցվող ծառայությունների որակի և շրջանային բնակավայրերում դրանց հասանելիության վերաբերյալ մի շարք հարցեր։
Նախարարը լսել է բուժանձնակազմի կողմից հնչեցված հարցրերը և տվել համապատասխան հանձնարարականեր կայանի հետագա աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար։