ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի դիմանկարն է կորել

ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի դիմանկարն է կորել

Միացյալ ՆահանգրՀետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) փնտրում է  առաջին նախագահ (1789 թվականի ապրիլի 30 – 1797 թվականի մարտի 4) Ջորջ Վաշինգտոնի դիմանկարը։ Այն գողացվել է Կոլորադոյում։

Այս մասին հայտնել է ՀԴԲ-ն X սոցիալական ցանցի իր էջում:

Ջորջ Վաշինգտոնի դիմանկարը, որը նկարվել է 1800-ականների սկզբին, պատմական նշանակություն ունի։ Մինչ գողանալը այն եղել է Կոլորադոյի Էնգլվուդ քաղաքի պահեստում:

CBS News-ը հայտնել է, որ ՀԴԲ-ն համագործակցել է Էնգլվուդի ոստիկանության հետ՝ գտնելու ինչպես դիմանկարը, այնպես էլ գողության համար կասկածյալներին: