Ո՞ր դեպքում չի կարելի ուտել ձիթապտուղ

Կարծիք կա, որ ձիթենին պատասխանատու է երկնքի եւ երկրի միջեւ առկա միստիկ կապի համար. այսքանով ամեն ինչ ասված է։
Ձիթապտուղն օգտագործվել է բոլոր ժամանակներում, եւ այն մինչեւ հիմա համարվում է ազնվության, հասունության եւ իմաստության խոհրդանիշ։ Անգամ հին Հունաստանում հաղթողներին ձիթենու տերեւներով կազմված պսակներ էին տալիս։
Մեզ մոտ ձիթապտուղը բավականին ուշ է հայտնվել, բայց այն միանգամից լայն տարածում է գտել եւ այժմ էլ շատերի համար ամենասիրելի մթերքներից մեկն է։Դրանով կարելի է ոչ միայն զարդարել տարբեր ուտեստներ, այլեւ պարզապես հենց այդպես էլ մատուցել։ Հատկանշական է, որ մարդիկ արդեն ձիթապտղի յուղն են սկսել հաճախ օգտագործել առօրյա ուտեստներ պատարստելիս։
Պետք է նշել, որ իզուր չէ այս մթերն այսպիսի լայն տարածում է ձեռք բերել, քանի որ այն ունի շարք օգտակար հատկություններ եւ առողջարար է մեր օրգանիզմի համար։
Առաջին հերթին ձիթապտուղը հարուստ է В վիտամինային խմբով, С եւ Е վիտամիններով (ի դեպ, վերջինս հարմարվում է «գեղեցկության վիտամին»), հանքային նյութերով՝ ֆոսֆոր, նատրիում, մագնեզիում, յոդ, երկաթ եւ կալիում։
Քանի որ ձիթապտղի մեջ առկա են մեծ քանակությամբ սպիտակուցներ եւ բջջանյութ, ապա այս մթերքի օգտագործումը կբարելավի ստամոքս – աղիքային տրակտի աշխատանքն ու կնպաստի շլակների հեռացմանը։
Բացի այդ ձիթապտուղը նաեւ օգտակար է սիրտ-անոթային համակարգի եւ հենաշարժական ապարատի խնդիրների առկայության դեպքում։
Ձիթապտղի համար ոչ մի հակացուցում եւ օգտագործման սահմանափակում չկա, սակայն պետք է հիշել, որ բարձր կալորիականություն ունեցող ձիթապտղի յուղը կարող է խթանել լեղի արտադրելու գործընթացին։
Ձիթապտուղը կարող է վտանգավոր լինել, քանի որ այն բարձրացնում է զարկերակային ճնշումը։
Մայո կլինիկայի մասնագետները նշում են, որ շատերը չգիտեն անգամ, որ հիպերտոնիան հաճախ բնութագրվում է ախտանիշների բացակայությամբ:
Ձիթապտուղը պարունակում է վիտամին E և հակաօքսիդանտներ, որոնք օգտակար են առողջության համար: Սակայն դրանք պարունակում են նաև մեծ քանակությամբ աղ, որը նպաստում է օրգանիզմում ջրի պահպանմանը և բարձրացնում արյան ճնշումը։
Նշվում է, որ խանութից գնված ձիթապտուղները պարունակում են մոտ 4 գրամ աղ 100 գրամում։