Չավուշօղլուն հայտնել է հայկական ավիաընկերությունների համար իր օդային տարածքը փակելու պատճառը

Չավուշօղլուն հայտնել է հայկական ավիաընկերությունների համար իր օդային տարածքը փակելու պատճառը

Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։ Այս մասին այսօր NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք փակել ենք Հայաստանի օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ առկա են սադրանքները (Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ): Եթե նրանք չդադարեցնեն սադրանքները, մենք այլ միջոցներ կձեռնարկենք»,- նշել է Չավուշօղլուն։

Թուրքիայի արտգործնախարարը նաև անդրադարձել է Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակի հուշարձանի տեղադրմանը, այն որակելով «անընդունելի»։

«Ես դա չեմ կարող ընդունել։ Ի պատասխան՝ մենք փակեցինք մեր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար»։

Հիշեցնենք, որ FlyONE Armenia-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Թուրքիան կրկին փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերության համար։