Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է․ Անձնական կյանքի, պոռնո ֆիլմի և դեպի հայտնիություն ճանապարհի մասին

Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է․ Անձնական կյանքի,  պոռնո ֆիլմի և դեպի հայտնիություն ճանապարհի մասին

Օրվա կարևոր իրադարձությունների, տոների, դեպքերի ու դեմքերի փնտրտուքում  MediaHub.am-ի աչքից չվրիպեց բոլորիս հայտնի Քիմ Քարդաշյանի ծննդյան օրը։

Դե ինչ նեկայացնենք աշխարհահռչակ հայուհու կյանքի ու դեպի հայտնիություն ճանապարհի մի քանի ուշագրավ կետեր։

Քիմբերլի Նոել Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա։ Հոր կողմից նա ունի հայկական արմատներ, իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ։ Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է, ով այժմ Քիմի մենեջերն է։ Քիմի մայրը Ռոբերտ Քարդաշյանից բաժանվել է 1991 թվականին և ամուսնացել է թեթև ատլետիկայի հայտնի մարզիկ Բրյուս Ջենների հետ։ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականի սեպտեմբերի 30-ին։

Քիմը ունի երկու քույր՝ Քլոյին և Քորթնին և մեկ եղբայր Ռոբը։ Նա նաև ունի երկու խորթ քույր՝ Քենդալ և Քայլի Ջեններները։

Նա հայտնի դարձավ 2007 թվականին թողարկված պոռնո ֆիլմի շնորհիվ։

Իր դերասանական դեբյուտը տեղի ունեցավ 2008 թվականին նկարված Անիրական ծանր ֆուգասային ռումբ ֆիլմում, որում կատարել է Լիզայի դերը։

Քարդաշյանը «Keeping Up With the Kardashians» հեռուստատեսային ծրագրերի աստղերից մեկն է իր երկու քույրերի, մոր, եղբոր, երկու խորթ քույրերի և խորթ հոր հետ։

Քարդաշյանը «Dancing With The Stars» հեռուստատեսային ծրագրերի յոթերորդ սեզոնի 13 մասնակիցներից մեկն էր։

2010 թ. հուլիսի 1-ին Մադամ Տյուսոյի թանգարանում տեղադրվել է Քարդաշյանի մոմե արձանը

Քիմը ամուսնացել է և բաժանվել է երեք անգամ։ Առաջին անգամ Քիմը ամուսնացել է Դեյմոն Թոմասի հետ։ Քարդաշյանն երկրորդ անգամ ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիզի հետ, սակայն ամուսնությունից 72 օր հետո բաժանվել են։ Քրիսի հետ բաժանումից հետո նա սկսել է հանդիպել ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ 2014 թվականի մայիսին նրանք ամուսնացել են Ֆլորենցիայում իսկ 2021 թվականին բաժանվել։ Նրանք ունեն 4 երեխա,երկու դուստր և երկու որդի։ 2021 թվականի նոյեմբերց հարաբերությունների մեջ է կատակերգ Փիթ Դեվիդսոնի հետ։։