Փորձել եմ գալ իշխանության, չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան

Փորձել եմ գալ իշխանության, չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան

Երկիրը ճգնաժամից հանում է իշխանությունը, Կառավարությունը, ոչ թե ընդդիմությունը։ Ընդդիմությունը կարող է ճգնաժամի ժամանակ իշխանափոխության հարց դնել, եթե ուժերը բավարարում է՝ հասնել իշխանափոխության, հետո հաղթահարել այն ճգնաժամը, որը կա։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է անում նախկին նախագահն ու նրա քաղաքական ուժը հանրության կոնսոլիդացիայի համար։ 

«Դուք ճիշտ հասցեատերերին չեք ուղղում Ձեր հարցը, ասում եք՝ ընդդիմությունն ի՞նչ է առաջարկում. այն եմ առաջարկում, ինչ առաջարկել եմ»,-ասաց նա։ 

Քոչարյանը համաձայնեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն խոսքին, որ չափազանց բարդ իրավիճակ է։
«Ուղղակի եզրակացություններն են տարբեր, ինքը համարում է, որ այնքան բարդ է, որ պետք է նվազագույն չարիքն ընդունել, ես համարում եմ՝ այնքան բարդ է, որ, այո, պետք է միավորել բոլոր ուժերն ու պայքարով նոր դռներ բացել, սա է տարբերությունը։ Այո, ես փորձել եմ գալ իշխանության՝ գլխավորելով «Հայաստան» դաշինքը... չի ստացվել, ուրեմն այդ ճգնաժամից դուրս գալու պատասխանատվությունն իշխանության վրա է»,-նշեց նախագահը։