Գյումրիում ընդդիմությունը լուծեց իր առջև դրված խնդիրը. մնաց մնացածը

Գյումրիում ընդդիմությունը լուծեց իր առջև դրված խնդիրը. մնաց մնացածը

Տրամադրությունը Գյումրիում այս պահին շատ լավ է, որովհետև կոտրվեց այն կարծրատիպը, որ ՔՊ-ն անպարտելի է: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:

«Գյումրեցիները երեկ իրենց քվեով ապացուցեցին, որ հակապետական, հակաազգային իշխանությունները տեղ չունեն մեր կյանքում»,- նշեց նա:

Այժմ բոլորի ուշադրությունը սևեռված է ընդդիմադիր հատվածին, արդյոք կմիավորվեն և կկարողանան Գյումրիում իշխանությունը վերցնել: Մելքոնյանի խոսքով՝ այն, ինչ կատարվեց Գյումրիում վերջին մեկ ամսվա ընթացքում տպավորիչ էր, որովհետև ՔՊ-ն բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդներով փորձում էր ազդել այս ընտրությունների արդյունքների վրա, իսկ պետական բռնաճնշումների մասով բոլորին տեսանելի էին մեթոդները:

«Պետք է արձանագրենք, որ Գյումրիում ընդդիմությունը լուծեց իր առջև դրված խնդիրը, այն էր՝ թույլ չտալ ՔՊ-ին միանձնյա ձևավորել իշխանությունը Հայաստանի երկրորդ քաղաքում: Ինչ վերաբերում է նրանց միավորմանը, ապա սպասենք, այս պահին դա թողնեմ առանց մեկնաբանության»,- հավելեց պատգամավորը: