Քննարկվել են Վրաստանի տարածքով բեռնափոխադրումներին վերաբերող հարցեր

Քննարկվել են Վրաստանի տարածքով բեռնափոխադրումներին վերաբերող հարցեր

Մայիսի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի  ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանում Վրաստանի դեսպանությունը։

Հանդիպմանը կողմերն անդրադարձան Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումներին վերաբերող մի շարք ընթացիկ հարցերի։ Կարևորվեց Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունների միջև առկա բազմաշերտ համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը։