Վտանգավոր ինչ հիվանդության ախտանշան կարող է լինել հևոցը

Բժիշկները ներկայացրել են, թե ինչ վտանգավոր հիվանդության ախտանշան կարող է լինել հևոցն ու ինչ հետևանքներ կարող է ունենալ: Այս խնդիրն աստիճանաբար է զարգանում, մինչդեռ շատերը չգիտեն, թե որքան վտանգավոր այն կարող է լինել, գրում է actualnews.org-ը:
Մասնագետների խոսքով՝ թոքային հիպերտենզիայի ախտանշանների դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին, ինչը թույլ կտա խուսափել բարդություններից, սակայն խնդիրն այն է, որ մարդիկ չեն շտապում խորհրդակցել բժշկի հետ, ուստի շատերի մոտ հիվանդությունն ախտորոշվում է զարգացման երրորդ ու չորրորդ փուլերում, երբ գրեթե ոչինչ հնարավոր չէ անել: Նման մոտեցման հետևանքով մարդը կարող է անգամ անդամալույծ դառնալ:
Թոքային հիպերտենզիայի հետևանքով բարդություններից խուսափելու համար մասնագետները ներկայացրել են հիվանդության հիմնական ախտանշաններն ու անհրաժեշտ քայլերը: Բժիշկների խոսքով՝ սա դանդաղ զարգացող հիվանդություն է, որն ախտահարում է թոքերը: Այս դեպքում շնչառական օրգանների վրա գործադրվող ճնշումը գերազանցում է նորման, ինչի հետևանքով սրտամկանը չափից շատ է ծանրաբեռնվում: Ընդ որում, հիվանդությունը որպես կանոն ախտահարում է ակտիվ աշխատունակ անձանց:
Թոքային հիպերտենզիայի պատճառով մարդու առողջական վիճակն աստիճանաբար վատանում է: Հիվանդը դժվարանում է քայլել ու կատարել անգամ ամենապարզ գործողություններն առանց գլխապտույտի ու կրծքավանդակի ցավի: Հիվանդության հիմնական ախտանշանն է հևոցը, որն ի հայտ է գալիս անգամ աննշան ֆիզիկական ակտիվության դեպքում: Նման դեպքերում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին, քանի որ ժամանակին բուժումն սկսելն օգնում է ազատվել տհաճ ախտանշաններից ու խուսափել բարդություններից: