Դիետոլոգնը հայտարարել է, որ սառեցված բանջարեղենը երբեմն ավելի առողջարար է, քան թարմը

Դիետոլոգնը հայտարարել է, որ սառեցված բանջարեղենը երբեմն ավելի առողջարար է, քան թարմը

Սառեցված բանջարեղենը կարող է ավելի շատ սննդարար նյութեր պարունակել, քան թարմ մթերքները, որոնք երկար ժամանակ պահպանվել են: Այս մասին Газета.Ru-ին հայտնել էNearmedic կլինիկայի սննդաբան Յուլիա Խրուլեւան։

«Բանջարեղենը, որը հավաքվել և արագ սառեցվել է, կարող է ավելի շատ սննդարար նյութեր պարունակել, քան թարմ մթերքները, որոնք շատ երկար են պահվել», - ասել է նա:

Նա պարզաբանել է, որ վիտամինների և հանքանյութերի ամենամեծ քանակությունը առկա է  թարմ մթերքներում, սակայն, բերքահավաքի պահից մինչև խանութներ տեղափոխելը և վաճառքը, բանջարեղենը կորցնում է իր հատկությունները: Ուստի, ըստ դիետոլոգի, սառեցված մթերքները «հիանալի տարբերակ են նրանց համար, ովքեր ցանկանում են ամբողջ տարվա ընթացքում օգտագործել սեզոնային բանջարեղեն»:

«Սառեցված բանջարեղենը սովորաբար սառցարանում պահվում է միջինը 6-12 ամիս։ Ժամկետը կախված է ապրանքի կոնկրետ տեսակից, սկզբնական արտադրության ամսաթվից, մշակման եղանակից և պահպանման պայմաններից: Սառեցված բանջարեղենի թարմությունը հնարավորինս երկար պահպանելու հիմնական գործոնը դրանց մշտական ​​ջերմաստիճանի ապահովումն է»,- եզրափակել է Յուլիա Խրուլեւան։