Վրաստանի հայ համայնքն ահազանգում է

Վրաստանի հայ համայնքն ահազանգում է

Վրաստանի հայ համայնքն ահազանգում է. Թբիլիսիի երբեմնի ամենաբարձր գմբեթավոր եկեղեցին՝ Շամխորեցոց Սուրբ Աստվածածինը (կամ Կարմիր Ավետարանը), շուտով կդառնա անհասանելի և շրջապատված կլինի շենքերով՝ մտավախությամբ, որ ոչ ոք չի պատրաստվում վերականգնել եկեղեցին կամ վերադարձնել տերերին մինչդեռ այն փլուզվում է ու կունենա հորդառատ անձրեւներից հիմնովին ավերված Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցու ճակատագիրը։

2016 թվականին եկեղեցու արևելյան պատից հինգ մետր հեռավորության վրա սկսվեց բարձրահարկ հյուրանոցի շինարարությունը, սակայն, ցավոք, հասարակության կողմից արտահայտված մտահոգությունն ու դժգոհությունը արդյունքի չհանգեցրեց։ Կառուցվել է հյուրանոց, որը, բացի եկեղեցու հիմքը վնասելուց, լուրջ սպառնալիք է դարձել մշակութային հուշարձանի մնացորդների համար։

2018 թվականին Ավլաբարի Էջմիածին եկեղեցու մի խումբ հավատացյալներ խաղաղ երթով շարժվեցին դեպի եկեղեցի, որտեղ մոմեր վառեցին եկեղեցու պատի մոտ և աղոթեցին։ Այսօր այս պատը նույնպես անհասանելի է՝ մի կողմից հյուրանոցի պահակի սենյակն է, մյուս կողմից՝ հավանաբար նույն հյուրանոցի կայանատեղին։