Սպասված թարմացում WhatsApp-ից. հնարավոր է 1 հեռախոսով 2 օգտահաշիվ օգտագործել

WhatsApp հաղորդակի մշակման թիմը հայտարարել է նոր գործառույթի ներդրման մասին։
Նոր ֆունկցիան թույլ կտա օգտատերերին գործարկել մի քանի WhatsApp հաշիվներ մեկ սարքում և մեկ հավելվածում՝ առանց կլոնավորման անհրաժեշտության։
Առայժմ խոսքը գնում է միաժամանակ երկու հաշիվների մասին։
Նշվում է, որ մեկ այլ հաշիվ ստեղծելու և այնուհետև այն WhatsApp-ում գործարկելու համար մեկ սարքին անհրաժեշտ կլինի մեկ այլ հեռախոսահամար և SIM քարտ կամ eSIM:
Ծանուցման և գաղտնիության կարգավորումները կազմաձևված են առանձին յուրաքանչյուր հաշվի համար: