Ռուբեն Մելքոնյանը վերընտրվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը վերընտրվել է այդ պաշտոնում:
«Այսօր արևելագետների միաձայն քվեարկությամբ վերընտրվեցի ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան: Մեծ պատիվ և պատասխանատվություն է ղեկավարել ամենակարևոր և ամենաինքնատիպ ֆակուլտետը: Շարունակելու եմ այն նույն ոճով և սկզբունքներով, որոնց հավատարիմ եմ եղել նախորդ տարիներին»,-ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նա։
Նշենք, որ Մելքոնյանը ֆակուլտետի դեկանն է 2017 թվականից։