Ի՞նչ վիճակում են Սոթքում վիրավորված զինծառայողները

Թշնամու սանձազերծած ագրեսիայի հետևանքով երեք հայ զինծառայող վիրավորում է ստացել։
MediaHub-ին ՊՆ-ից հայտնում են, որ վիրավորների առողջական վիճակի մասին ավելի ուշ հաղորդագրությամբ հանդես կգան, այս պահին ճշտումներ են իրականացվում։
Վարդենիսի զինվորական հոսպիտալի մեր աղբյուրները հայտնում են, որ տղաների առողջական վիճակը բավարար է։ Այլ տեղեկություններ այս պահին չկան։
Հիշեցնենք, որ 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 3 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է:
Նարե Գնունի