Երևանում հակառուսական հերթական երթն է տեղի ունենալու. ով է իրականում դրա կազմակերպիչը

Mediahub-ի տեղեկություններով, վաղը Երևանում հերթական հակառուսական երթն է նախատեսված, որի նախաձեռնողը իրականում «Սասնա ծռեր» կուսակցությունն է: Ըստ մեր աղբյուրի՝ ՌԴ և Ուկրաինայի մի խումբ քաղաքացիներ, «Սասն ծռերի» ուղորդմամբ, բողոքի երթ կանցկացնեն, ինչպես նաև որոշակի պաահանջներ կներկայացնեն ՀՀ ռազմավարական դաշնակից դիվանագիտական ներկայացուցչությանը:
Երևանի քաղաքապետարանից Mediahub-ին հաստատեցին տեղեկատվությունը, որ մայրաքաղաքում վաղը երթ է տեղի ունենալու և այն արտոնված է:
«ՌԴ քաղաքացին Երևանում երթ է անցկացնելու դեպի Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն: Յուրի Ալեքսեևը Երևանի քաղաքապետարան հայտ է հերկայացրել, որպեսզի մայրաքաղաքում արտոնված երթ իրականացնի, հայտն ի գիտություն է ընդունվել»,- MediaHub.am-ի ճշտող հարցին ի պատասխան ասաց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
Սարդարյանի խոսքով՝ հայտը միայն Յուրի Ալեքսեևի անունով է, սակայն թե քանի անձ կմասնակցի՝ հստակ չէ.
«Քաղաքապետարանը որևէ ապօրինի բան չի նկատել և ի գիտություն է ընդունել»,- հավելեց նա։
Նշենք, որ նախօրեին հայտարարվեց, թե առաջիկա օրերին Ազգային-Ժողովրդավարական Բևեռն աննախադեպ հայտարարություն է անելու: