Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Կամսար Բաբինյանը:
Մինչ այս Բաբինյանը զբաղեցնում էր Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնը:
Աջափնյակ վարչական շրջանի՝ արդեն նախկին ղեկավար Սասուն Մկրտումյանն ազատման դիմում էր ներկայացրել: