Ո՞ւմ դիմել, որտե՞ղ ապրել. Քաղաքացիներն իրենց օգնությունն են առաջարկում բռնի տեղահանված արցախցիներին

Համացանցում ժամ առ ժամ քաղաքացիների կողմից հայտարարություններ են տարածվում. մարդիկ իրենց օգնությունն են առաջարկում բռնի տեղահանված արցախցիներին:
MediaHub-ը հավաքագրել է դրանց մի մասը և ներկայացնում.
«1. Հալիձոր գյուղ . Համատեղությամբ բնակության առաջարկ մեկ ընտանիքի համար ( անվճար ) , տեղում աշխատանք տղամարդկանց համար (ֆերմայում)
2. Ապաստարաններ Վարդենիսում ( տնակային ) (անվճար)
3. Տավուշի մարզ գյուղ Մովսես , տուն երկու ընտանիքի համար (անվճար)
4. Մի աղջկա համար Երեւանում բնակարան (ընտանիքի հետ համատեղությամբ ապրելու համար ) (անվճար)
098137331»:
«Որպես ձեր եղբայր` պատրաստ եմ յուրաքանչյուր ընտանիքի անվճար տրամադրել 5-ական գլուխ (տարեկան 250կգ միս արտադրողականությամբ) տոհմային ճագարներ՝ ֆերմերությամբ զբաղվելու և տան առողջ միսը ստանալու համար:
Եթե ունեք կամ կունենաք հնարավորություն՝ տեղ, պայմաններ, խնդրում եմ անկաշկանդ գրել իմ ուոթսափին (099940004), մենք ձեզ հետ կապի դուրս կգանք»:
«Դիլիջանում մինչեւ 40 հոգու համար ազատ տեղ կա հյուրանոցային համալիրում (անվճար )
Կապվել . 098 137331 Միրան»:
«Արմավիր քաղաքում կա տուն, 4-5 անձ (անվճար): 093231113»:
«Լիլիթ Հակոբյան․ Տավուշի մարզի Մովսես գյուղում ունենք հին տուն՝ մեծ տնամերձով: Տունը 10 տարի է բնակեցված չի. բնականաբար վիճակը տպավորիչ չէ, բայց գուցե հետաքրքրի Արցախի գյուղերից տարհանվածներին: Ամենը կա գյուղատնեսությամբ զբաղվելու համար: Եթե ցանկացողներ լինեն, ապա սիրով, անհատույց և անժամկետ կտրամադրենք:
Խնդրում եմ, եթե գիտեք շահառուների տեղեկացրեք նրանց: Մեծ ընտանիք կարող է տեղավորվել»:
Շարունակելի....