Միքայել Բադալյանը մեղավոր ճանաչվեց․ Աննա Դանիբեկյանից այլ որոշում չէի էլ սպասում․ փաստաբան
Դատարանը քիչ առաջ կայացրեց որոշում, որով Միքայել Բադալյանը մեղավոր ճանաչվեց իրեն առաջադրված մեղադրանքում։ Որոշումը մեզ համար, բնականաբար, սպասելի էր, տիկին Դանիբեկյանի պարագայում այլ որոշում, անկեղծ ասած, ես չէի էլ կարող պատկերացնել, մասնավորապես, արդարացման վերդիկտի տեսանկյունից։ Այս մասին այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց MediaHub-ի հետ զրույցում ասաց բլոգեր Միքայել Բադալյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Միկա Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար: Իսկ քրեական գործի հարուցման համար որպես շարժառիթ դիտարկվել է Միքայել Բադալյանի կողմից «Telegram» հավելվածի իր անհատական էջում կատարած գրառումը, և նախաքննական մարմինն առանց ստուգողական գործողություններ կատարելու, որոշել է, որ Միքայել Բադալյանը, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, իր տելեգրամյան էջում տվել է առերևույթ սուտ հաղորդում հանցագործության մասին։ Վերջինս 6 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։
Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքը շինծու է և ոչ իրավաչափ։
Մանրամասները՝ տեսանյութում