Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. մանրամասներ

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (29.01 -03.02.2025թ.)
Երևան քաղաքում՝
Հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2- 5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ից փետրվարի 3-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքի հունվարի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 12.0°C (1999թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա -24.5°C (1964թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -3.7°C