Հայելային տեղաշարժի մասին էր Փաշինյանի խոսքը, որն Ադրբեջանը թողեց անպատասխան
Դա մեր պետական սահմանի ողջ երկայնքն է։ Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, թե
Հայաստանը պատրաստ է զորքերը հետ քաշել և տեղակայել 1991 թվականի սահմանների երկայնքով։
Նա նշեց, որ հայելային տեղաշարժի մասին է Փաշինյանի խոսքը, որն Ադրբեջանը թողեց անպատասխան։
Դիտարկմանը, որ դրանից հետո քարտեզներ հրապարակվեցին, որտեղ Տիգրանաշենն էր վտանգված, Տավուշի, այսպես կոչված, «անկլավները», Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց՝ մենք շարժվում ենք մեր ձեռքի տակ եղած մեր պետական սահմանի հետ կապված քարտեզներով։
Մանրամասները՝ տեսանյութում։