Թեստ. գիտե՞ք որտեղ են գտնվում այս քաղաքները

Երկրի անունը ունի պատմական ծագում, որն առաջացել է վաղ շրջանում։ Այդ անունը առաջացել է «Schwyz» Շվից երկրամասի անունից։ Պատերազմի ժամանակ դաշնակիցների պայքարը` ընդդեմ Հաբսբուրգների մեծ դեր է խաղում Շվիցների զորքը։ Դրանից հետո Եվրոպական բանակների պատմության մեջ մեծ դեր է խաղում Շվիցների բանակը։ 1386 թվականին Զեմպախի մոտ տեղի ունեցած կոտորածից հետո շվիցները մեծ համբավ են ձեռք բերում։ Գերմանացի պատմիչները այժմ նշում են բոլոր համախոհներին։ Առաջին գրավոր տեղեկագիրը մեզ է հասել 1415 թվականին, հաստատված Զիգմունդ թագավորի կողմից` «Շվեյցարացիներ» աշխատության մեջ։ Դաշնակից անդամները այս անունը սկսեցին օգտագործել 1499 թվականի շվիցների պատերազմում, դաշնակիցները սկսեցին հանդուգն և հպարտ կերպով իրենց անվանել Շվաբներ։ Բայց ավելի ուշ սկսեցին պաշտոնական ձևով իրենց կոչել դաշնակիցներ։
18-րդ դարի սկզբին պատմաբան Յոհանես ֆոն Մյուլլերը իր աշխատությունում դաշնակիցներին անվանեց «շվեյցարական դաշնակիցներ»։ 1803 թվականից սկսած այս տերմինը օգտագործվեց սահմանադրության միջնորդական ակտերում։ Շվեյցարիայի լատինական անունը` Քոնֆոեդերաթո Հելվետիա, առաջացել է անտիկ կելտական Հելվեթիեր տոհմից, որոնք տեղափոխվել են Շվեյցարիայի լեռնազանգված և հարավային Գերմանիայի տարածք։ 1789 թվականին հին դաշնակիցների անկումից հետո նոր շվեյցարական պետությունը անվանվեց Հելվետյան Հանրապետություն, որը պրակտիկորեն համարվեց Ֆրանսիայի դուստր պետությունը։ Այն ժամանակ, երբ Շվեյցարիան վերակազմավորվեց որպես պետություն, ապա` «Շվեյցարական Համադաշնություն», տերմինը օգտագործվում էր տարբերակելու համար քաղաքականապես անկայուն և կենտրոնացված Հելվետյան հանրապետությունը։
Քոնֆոեդերաթո Հելվետիա տերմինը ներկայացվել է 1848 թվականին պետության ստեղծման կապակցությամբ։ 1879 թվականից սկսած Շվեյցարիայի համդաշնությունը սկսեց իր կնիքներով մետաղադրամներ հատել, և որպես նշան ընտրվեց «CH» ֆրանկական արժույթը։