Այս տարի գնաճը թիրախից ցածր կլինի․ ԿԲ նախագահ

Այս տարի գնաճը թիրախից ցածր կլինի․ ԿԲ նախագահ

Մեր կանխատեսումներով՝ տարվա ընթացքում գնաճը կլինի թիրախից որոշակիորեն ցածր, այսինքն, եթե մեր թիրախը 4 տոկոս է, մենք կանխատեսում ենք, որ գնաճը կլինի ավելի ցածր։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Վերջին զարգացումների ընթացքում մենք տեսնում ենք, որ տեղի է ունեցել մի ֆենոմեն, երբ ներմուծվող պարենային ապրանքների գները շատ ավելի  կտրուկ են նվազում, քան մենք նախկինում կանխատեսում էինք, բայց կա նաև չկարգավորվող ծառայութունների էական մաս, որը շարունակում է պահպանվել ավելի բարձր մակարդակում, քան մեր գնաճի թիրախն է»,-ասաց նա։

Գալստյանը նաև նշեց, որ 2023 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 6.9%.

«Նախորդ կանխատեսման շրջափուլի համեմատ մենք 1 տոկոս ավելացրել ենք աճի կանխատեսումը՝ շինարարության եւ ծառայությունների ոլորտի ավելի առաջանցիկ զարգացումներով պայմանավորված»,- հավելեց ԿԲ նախագահը: