Մենք ձախողում ենք քաղաքի կառավարումը. Նազելի Բաղդասարյանի եղբայրը մանրամասներ է ներկայացրել

Մենք ձախողում ենք քաղաքի կառավարումը. Նազելի Բաղդասարյանի եղբայրը մանրամասներ է ներկայացրել

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Բաղդասարյանը վայր է դրել մանդատը և դադարեցրել անդամակցությունը ՔՊ կուսակցությանը:Նշենք, որ Արման Բաղդասարյանը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրն է.

«Հարգելի համաքաղաքացիներ ուզում եմ ձեզ տեղեկացնել,որ դադարեցնում եմ ՔՊԿ անդամակցությունս և վայր եմ դնում ավագանու անդամի իմ մանդատը»,- գրել է նա և հրապարակել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին ու Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին հղված իր դիմումները։

Մեկ այլ գրառմամբ՝ Արման Բաղդասարյանը տեղեկացրել է մանդատը վայր դնելու պատճառները.

«Որպեսզի զերծ մնանք տարբեր շահարկումներից, չբանալով շատ փակագծեր, ներկայացնեմ ձեզ իմ դիմումների ընդհանուր պատճառը։

Ըստ իս, մենք ձախողում ենք քաղաքի կառավարումը, ուստի ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը և կրում պատասխանատվություն իմ մասով։ համապատասխան դիմումը ներկայացրել եմ վարչության նախագահի անունով։Թե ինչ կորոշի վարչությունը հավելյալ կտեղեկացնեմ։
Անկախ զարգացումներից ինքս մնացել եմ հեղափոխության գաղափարների ու արժեքների կրողը»,-գրել է նա:

Իսկ Արման Բաղդասարյանի կինը՝ Անի Քոչարյանը, ով հանդիսանում է Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժ/պ իր դիմումի ահամձայն ազատվել է աշխատանքից.

«Հարգելի ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ 2022թ-ի ապրիլի 15-ից սեփական դիմումի համաձայն այլևս չեմ զբաղեցնում Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի Ժ/Պ պաշտոնը»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա: