Եվրոպայի չեմպիոնը դուրս մնաց աշխարհի 2022թ առաջնությունից

Եվրոպայի չեմպիոնը դուրս մնաց աշխարհի 2022թ առաջնությունից

Կայացան ֆուտբոլի աշխարհի 2022թ առաջնության եվրոպական գոտու անցումային առաջին խաղերը:

Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը սեփական դաշտում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիային և զիջեց 0:1 հաշվով: Միակ գոլը 90+2 րոպեին խփեց հյուսիսմակեդոնացիների հարձակվող Ալեքսանդր Տրայկովսկին: Անցումային երկրորդ խաղում Հյուսիսային Մակեդոնիան մրցակցի հարկի տակ կհանդիպի Պորտուգալիային, որն ընթացիկ խաղում սեփական դաշտում 3:1 հաշվով վստահ հաղթեց Թուրքիային:

Կիսաեզրափակիչ փուլի արգելքը հաղթահարեց նաև Շվեդիայի ընտրանին, որը հյուրընկալեց Չեխիային: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 0:0, իսկ ահա լրացուցիչ ժամանակի 110-րդ րոպեին Ռոբին Կուայսոնի խփած միակ գոլը հաղթանակ բերեց դաշտի տերերին: Եզրափակիչ խաղում Շվեդիայի ընտրանին կհանդիպի Լեհաստանի հետ, որն առաջին հանդիպումը բաց թողեց, քանի որ թիմի մրցակից Ռուսաստանն որակազրկվել է ՖԻՖԱ-ի կողմից:

Կիսաեզրափակիչ մյուս խաղում Ուելսի ընտրանին սեփական դաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց Ավստրիայի ազգային թիմին: Տանտերերի կազմում երկու գոլն էլ խփեց ավագը` Գարեթ Բեյլը: Հաջորդ խաղում Ուելսի հավաքականը կհանդիպի Շոտլանդիա – Ուկրաինա զույգի հաղթողի հետ, որը հետաձգվել է ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության պատճառով: