Բրյուսելում վերահաստատեցի ԱՄՆ-ի՝ Հայաստանին աջակցելու հանձնառությունը․ Սամանթա Փաուեր

Բրյուսելում վերահաստատեցի ԱՄՆ-ի՝ Հայաստանին աջակցելու հանձնառությունը․ Սամանթա Փաուեր

Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը X-ի իր միկրոբլոգում գրել է․

«Անցյալ շաբաթ Բրյուսելում ես վերահաստատեցի Միացյալ Նահանգների՝ Հայաստանին աջակցելու հանձնառությունը , քանի որ այն խորացնում է իր ժողովրդավարական բարեփոխումները, ընդլայնում է իր տնտեսությունը և ձգտում է կառուցել ավելի պայծառ ապագա»։