ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղին 

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղին 

21 մարտի 2025թ.ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ֆինանսական և ՏՏ ոլորտների ընկերությունների միջև անցկացվող «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի ամենամյա առաջնությանը: Ստացված բոլոր դրամական մրցանակները հաղթողները նվիրաբերել են բարեգործական հիմնադրամին՝ ի աջակցություն քաղցկեղի դեմ պայքարող երեխաների։

Ինտելեկտուալ մրցաշարին մասնակցեցին ընդհանուր 11 թիմ, այդ թվում, ՎՏԲ-Հայաստան Բանկը: Խաղն անցկացվեց երեք փուլով՝ յուրաքանչյուրը բաղկացած 10 հարցից։ Առաջնության ավարտից հետո կազմակերպիչները մրցանակներ հանձնեցին հինգ անվանակարգերում՝ «Լավագույն թիմ», «Լավագույն խաղացող», «Լավագույն ավագ» «Լավագույն պատասխան» և «Լավագույն հարց»։ ՎՏԲ-Հայաստան Բանկը վկայագիր հանձնեց «Լավագույն խաղացող» անվանակարգում հաղթողին։ Նա ընտրվել էր ժյուրիի կողմից՝ ամենաօրիգինալ պատասխանը տալու համար։

«Մեզ համար նման նախաձեռնություններին մասնակցելը միայն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մաս չէ: Սա հնարավորություն է՝ նպաստելու կարևոր սոցիալական խնդիրների լուծմանը և աջակցելու այն նախագծերին, որոնք կարևոր են հասարակության համար: Ինտելեկտուալ մրցաշարերը ոչ միայն միավորում են մարդկանց, այլև օգնում են զարգացնել գիտելիքի մշակույթը և ոգեշնչում դեպի նոր ձեռքբերումներ, - նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Անձնակազմի հետ աշխատանքի վարչության պետ Արտյոմ Ղուկասյանը։ 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

 


ВТБ (Армения) поддержал благотворительный турнир «Что? Где? Когда?» 

ВТБ (Армения) выступил партнером ежегодного чемпионата игры «Что? Где? Когда?» среди финансовых и IT компаний республики. Все собранные средства победители направили в благотворительный фонд в поддержку лечения онкобольных детей.

В интеллектуальном турнире участвовали 11 команд, включая команду ВТБ (Армения). Турнир проходил в три этапа, каждый из которых состоял из 10 вопросов. После завершения чемпионата организаторы наградили победителей в пяти номинациях: «Лучшая команда», «Лучший игрок», «Лучший капитан», «Лучший ответ» и «Лучший вопрос». ВТБ (Армения) вручил сертификат победителю в номинации «Лучший игрок». Его выбрало жюри за самый оригинальный ответ.

«Для нас участие в таких инициативах – это не просто часть корпоративной социальной ответственности. Это возможность внести вклад в решение важных социальных задач и поддержать проекты, которые имеют значение для общества. Интеллектуальные турниры не только объединяют людей, но и помогают развивать культуру знаний, вдохновляют на новые достижения», – сказал начальник Управления по работе с персоналом ВТБ (Армения) Артем Гукасян. 

Деятельность ЗАО Банк ВТБ (Армения) регулируется ЦБ РА.