Առաջարկում եմ Սարիկ Մինասյանին գնալ Եռաբլուր և տեսնել՝ կռվել ենք, թե չենք կռվել․ Ռուբեն Մխիթարյան

Առաջարկում եմ Սարիկ Մինասյանին գնալ Եռաբլուր և տեսնել՝ կռվել ենք, թե չենք կռվել․ Ռուբեն Մխիթարյան

Սարիկ Մինասյանին առաջարկում եմ Եռաբլուր գնալ, կտեսնի` կռվե՞լ ենք, թե ոչ։ Հանդիպել անմահացած հերոս տղաների ծնողների հետ ու հարցնել՝ կռվել ենք, թե՝ոչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պրոդյուսեր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։

Նա նշել է, որ սեպտեմբերի 28-ին ինքը եղել է Ստեփանակերտում, իսկ որտեղ է եղել Սարիկ Մինասյանն ինքը չգիտի։

«Մենք կռվել ենք։ Դավաճանված պատերազմում ինչքան էլ կռվես, մեկ է՝ պարտվելու ես»,-նշել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՔՊ-ական Սարիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում Արցախի մասին մեր հարցին ի պատասխան՝ Արցախի կորստի համար մեղադրել է բոլորին չկռվելու մեջ։

«Արցախը Փաշինյանը չի հանձնել, չենք կռվել։ Ես, դու չենք կռվել։ Բոլորս պիտի կռվեինք»։