Microsoft-ը դադարեցնում է ապրանքների և ծառայությունների վաճառքը Ռուսաստանում

Ամերիկյան Microsoft ընկերությունը որոշել է դադարեցնել ապրանքների և ծառայությունների վաճառքը Ռուսաստանում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ուրբաթ օրը ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Հայտարարում ենք, որ դադարեցնում ենք «Microsoft»-ի արտադրանքի և ծառայությունների բոլոր նոր վաճառքները Ռուսաստանում», - հայտնել են ընկերությունից։