ԵՀ-ի ղեկավարը մեկնաբանել Է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը

ԵՄ-ին միանալու գործընթացը սովորաբար ձգձգվում է տարիներ շարունակ, սակայն արտասովոր իրավիճակում, որում գտնվում է Ուկրաինան, հնարավոր են ոչ ստանդարտ քայլեր։ Այս մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Ուկրաինայի համար ամենակարեւորն այն է, որ իրենք որոշեն, թե ինչ են ուզում անել ապագայում, ինչպես են ցանկանում կառուցել իրենց երկիրը։ Նրանք ցանկանում են անդամակցել Եվրամիությանը», - ասել է ֆոն դեր Լյայենը։
«Ուկրաինայում մեծ հույսեր կան։ Նրանք պատկանում են մեր եվրոպական ընտանիքին, անկասկած», - հավելել է ԵՀ ղեկավարը։
Նա ընդգծել է, որ «Ուկրաինան գտնվում է արտակարգ իրավիճակում, որում ԵՄ-ն պետք է անսովոր միջոցներ ձեռնարկի»: