«Голос» շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցի դեմ գործ է հարուցվել

ՌԴ քննիչները քրեական գործ են հարուցել «Գոլոս» շարժման համանախագահ, փաստաբան Գրիգորի Մելքոնյանցի դեմ՝ Ռուսաստանում անցանկալի հասարակական կազմակերպության աշխատանքը կազմակերպելու համար․ այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
«Գրիգորի Մելքոնյանցի դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնությունում անցանկալի կազմակերպության գործունեությունը կազմակերպելու համար»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով՝ ուժայինները խուզարկություններ են կատարել անձամբ Մելքոնյանցի և տարածաշրջանային համակարգողների՝ նրա 14 համախոհների մոտ։