Ջուր չի լինելու․ ջուր հավաքեք

Ջուր չի լինելու․ ջուր հավաքեք

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 17-ին ժամը 10:00-17:00-ն  կդադարեցվի Չարենցավան քաղաքի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 17-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Այգեստան 1-8 փող., Հ.Շահինյան, Շարա Տալյան, Ֆիզկուլտուրնիկներ փողոցների ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 17-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի  Սարի Թաղ 5 փողոցի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 17-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի   Ավան 3-14 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: