Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները բանակցությունների ժամանակ կնստեն առանձին սենյակներում

Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները Սաուդյան Արաբիայում բանակցությունների ժամանակ կնստեն առանձին սենյակներում, ասել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։
Նա ասել է, որ քննարկումը տեղի կունենա ամերիկացիների միջոցով, որոնք «կգնան մի տեղից մյուսը»: