Ադրբեջանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց. Ազգերի լիգա՝ C դիվիզիոն

Ֆուտբոլի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբի երրորդ տուրում Ադրբեջանի հավաքականն ընդունեց Սլովակիայի հավաքականին և պարտություն կրեց 0-1 հաշվով։ 81-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Բրատիսլավայի «Սլովանի» 32-ամյա կիսապաշտպան Վլադիմիր Վայսը։
Խմբի մյուս խաղում Ղազախստանն ու Բելառուսը փոխանակվել են մեկական գնդակով:
Սլովակիան 6 միավորով այս խմբում երկրորդն է, Ադրբեջանը երկու պարտությունից և 1 ոչ-ոքիից հետո 1 միավորով վերջինն է։ 7 միավորով խմբի առաջատարը Ղազախստանն է, իսկ Բելառուսը երրորդն է՝ 2 միավորով: