Մեր պապերի սխալների հուշարձանը Ծիծեռնակաբերդն է, իսկ մերը՝ Եռաբլուրը․ «Որդիների կանչ» ՀԿ

Մեր պապերի սխալների հուշարձանը Ծիծեռնակաբերդն է, իսկ մերը՝ Եռաբլուրը․ «Որդիների կանչ» ՀԿ

«Որդիների կանչ» ՀԿ-ին հայտարարությունը՝ Ցեղասպանության զոհերի 108-րդ տարելիցի կապակցությամբ․

«Այս օրվա ուղերձը միշտ պետք է նույնը մնա.

ԿԱ’ՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵ’ՆՔ ու դեռ ՇԱՏԱՆԱ՜ՆՔ

Իհարկե մեր նախնիների հիշատակը վառ պահել ու հարգել անշուշտ պետք է և պարտավոր ենք, սակայն եթե շարունակենք այս կերպ մեզ պահել կարող է էլ մեր հիշատակը հարգող էլ չլինի…

Մեր պապերի սխալների հուշարձանը Ծիծեռնակաբերդն է, իսկ մերը՝ Եռաբլուրը…

Մեր ընտրությունը կրկին ԱՊՐԵԼՈՒ կամ ՄԵՌՆԵԼՈՒ մեջ է…»։