Կատյուշան, որ սկսում ա, նեմեցը արդեն մահացած ա. 100-ամյա Ասատուր պապի հիշողությունները

Հայրենական մեծ պատերազմի մասնակից Ասատուր Բազիյանի 100-ամյակը լրացել է այս տարի հունվարին։ Նա Երևանում բնակվում է միայնակ՝ խնամակալն է նրան օգնում, բայց զավակներ, թոռներ, ծոռներ ու կոռներ ունի աշխարհով մեկ սփռված, որոնց հետ մշտական կապի մեջ է։ 

Ասատուր պապը Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է հոր հետ, հայրը հասել է մինչև Բեռլին, իսկ ինքը երկու անգամ վիրավորվել է, մեկ անգամ էլ կանտուզիա է ստացել, կռվել է Լեհաստանի մատույցներում, և վիրավորվելուց հետո վերադարձել իր հայրենի ծննդավայր՝ Գորիս։ Խորհրդային միության վերջին տարիներին տեղափոխվել է Բաքու, իսկ Բաքվի ջարդերն սկսվելուց հետո եկել է Հայաստան ու բնակություն հաստատել Երևանում։

Մեզ հետ զրույցում նա մեծ ոգևորությամբ էր հիշում պատերազմում իր մասնակցության դրվագների և ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած Խորհրդային միության պատմական հաղթանակի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում