Այս իշխանության գլխավոր վտանգավորությունն իրավիճակը և՛ ներքաղաքական, և՛ ռեգիոնալ առումով փակուղի մտցնելն է . Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«Այս իշխանության գլխավոր վտանգավորությունն այն է, որ իրավիճակը և՛ ներքաղաքական, և՛ ռեգիոնալ առումով մտցրել է փակուղի։
Երբ Հայաստանի համար սցենարային հավանական զարգացումները բերել հասցրել են շատ վատի ու աղետի ընտրության։
Ու այս ողբերգական շրջափուլում դրանց ցինիկ, ամբարտավան, ինքնագոհ, տխմար վարքագիծը»։