Աղազարյանի մասով հրապարակում է ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե․ մանրամասներ
Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ Հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակը։
Ավելի վաղ ՔՊ-ական որոշ պատգամավորներ հայտարարել էին, որ Աղազարյանը պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիայի արտահոսք է կատարել: