Քանի՞ միլիոն դոլար արժե Դոնալդ Թրամփի հետ մասնավոր ընթրիքը

Քանի՞ միլիոն դոլար արժե Դոնալդ Թրամփի հետ մասնավոր ընթրիքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մասնավոր ընթրիքը Մար-ա-Լագոյի նրա կեցավայրում արժե 5 մլն դոլար, գրել է Wired-ը՝ հղում անելով աղբյուրների։

Հրատարակության համաձայն՝ Թրամփի հետ ընթրիքին այլ այցելուների հետ ներկա լինելու համար պետք է վճարել 1 մլն դոլար։

Ընդգծվում է, որ առաջարկը չափազանց սահմանափակ է, և Թրամփի հետ ընթրիքին մասնակցության հաստատումն իրականացվում է «կենդանի հերթում լինելու սկզբունքով»։

Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից առաջ ԱՄՆ Ազգային պատկերասրահում ընթրիքի արժեքը գերազանցել է 200 միլիոն դոլարը։